««Բան էլ չի լինին» մեր «անվտանգության փիլիսոփայությունն» է, որ դառնում է բազմաթիվ ողբերգությունների պատճառ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր շենքի վերելակում արդեն երկար ժամանակ գրած-փակցված է՝ օդային տագնապի դեպքում շենքի բնակիչների ապաստարանը շենքի նկուղն է:
Եթե որևէ մեկը տեսնի շենքի նկուղի պայմանները առհասարակ, կգերադասի զոհվել հրթիռի հարվածից, քան նույնիսկ մի քանի րոպե պատսպարվել այդ նկուղում:
Բայց, ինչ որ մեկն ասել է, ինչ որ մեկն էլ արել է՝ փակցրել է վերելակի պատին, թե որտեղ պատսպարվենք օդային տագնապի ժամանակ: Դե, բոլորս էլ հասկանում ենք, որ բուն մտայնությունը հետևյալն է՝ դե անենք, մեկ է՝ բան էլ չի լինի, Երևանին հո հրթիռով չեն հարվածի:
Այ, այդ «բան էլ չի լինին» մեր «անվտանգության փիլիսոփայությունն» է, որ գալիս է ընդհուպ կենցաղից՝ հենց կենցաղում էլ դառնալով բազմաթիվ ողբերգությունների պատճառ:
Սա գրում եմ ԵՊՀ-ում տեղի ունեցած ողբերգության առիթով, տեսնելով, թե արդեն իսկ ինչպես է թափ հավաքում ընդհուպ տիեզերական մասշտաբի վարկածների ալիքը: Իհարկե, որևէ կերպ չեմ կարող պնդել կամ հերքել որևէ վարկած, բայց զարմանալի է, օրինակ, թե մինչև հիմա ինչո՞ւ Հայաստանում գրեթե ամեն օր մահվան ելքով վրաերթերի և ավտովթարների վերաբերյալ դեռևս գործի չեն դրվում «տիեզերական դավադրությունների» բնույթ ունեցող վարկածները:
Այն դեպքում, երբ մեր շուրջ տեղի ունեցող պատահարների և ողբերգական հետևանքների բուն պատճառը պետական, հանրային, քաղաքացիական-աննհատական մակարդակով անվտանգության կանոնների վրա թքած ունենալն է, «բան չի լինի» փիլիսոփայությունը:
Հետո, երբ բան լինում է, մենք բուն խնդրից «թաքնվում» ենք տիեզերական մասշտաբների հետևում:
Մինչդեռ, պետական անվտանգության, ազգային անվտանգության համակարգը կենսունակ ու լիարժեք է գործում միայն «գագաթից»-«ստորոտ» ամբողջության մեջ, մեծ քաղաքականությունից կենցաղ կայուն և ներդաշնակ շղթայով միայն»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
1908:36
«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
8903:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
9802:06
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը
258Երեկ, 22:54
«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
177Երեկ, 22:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
99Երեկ, 21:48
«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ
100Երեկ, 20:48
«Քննչական մարմնի կողմից թույլ են տրվել իրավունքների էական խախտումներ»․ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ
102Երեկ, 20:06