ՈՄԱ-ն հերքում է

ՈՄԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ. «Մամուլում այսօր հրապարակված՝ «ՈՄԱ-ի առեղծվածի հետքերով. գումար են հավաքել ու ծրագիր չեն արել» հոդվածում առկա վերնագիրը որևէ աղերս չունի իրականության հետ, իսկ վերնագիրը շինծու և մանիպուլյացնող է:
Թուրքիայի ջրաղացին անգիտակցաբար ջուր լցնող «Ժողովուրդ» օրաթերթի վերոնշյալ հոդվածում ոչ միայն աղավաղված է իրականությունը, այլև ՈՄԱ-ի մամուլի խոսնակի պատասխանն այն հարցին՝ արդյոք ճիշտ են այն ասեկոսեները, թե գումար են հավաքել ու «Գմբեթ-2» ծրագիրը չեն իրականացրել, ներկայացված է մանիպուլյացնող վերնագրից հետո։
Հարգելի' հայրենակիցներ, ՈՄԱ-ականներ, ազգ-բանակ գաղափարախոսության կրողներ և պայքարողներ, ՈՄԱ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը, իսկ «Գմբեթ-2»-ի տեղադրման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են՝ եղանակային պայմաններից ելնելով, այնինչ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են (կից՝ լուսանկարներ և տեսանյութ, լուսանկարներն արվել են տարբեր բնակավայրերում, 21.11.2023 թ.՝ ժամը 15:40-ին):
Խնդրում և պահանջում ենք զոհ չդառնալ թշնամու քարոզչությանը ոչ գիտակցաբար օգնող, մանիպուլյացնող, սադրող և մեզ խանգարող վերնագրերին, որոնք մեծ լսարան և շատ դիտումներ ապահովելու համար են արվում, քանզի այդ կերպ վնասում եք մեր հայրենիքի պաշտպանունակության բարձրացմանը, ձեր, ձեր ընտանիքի, երեխաների և մեր բոլորիս անվտանգության ապահովմանը:
Հ.Գ. Առաջիկա օրերին ՈՄԱ-ի էջում կհրապարակվեն ընթացիկ կադրեր տարբեր բնակավայրերում իրականացվող նախապատրաստական աշխատանքներից»։

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
8800:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
93Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
100Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
297Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
140Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
366Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
131Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
169Երեկ, 00:30