Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրվել է շուրջ 8,4 միլիոն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է․ «Ս.թ. նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար: Հարկ ենք համարում նշել, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:
«Հեռուստամարաթոն 2023»-ի շրջանակում Հայաստանում հանգանակվել է 552,372 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը հավաքագրել է՝ 3,250,000 ԱՄՆ դոլար, ԱՄՆ տեղական մարմինը՝ 3,100,000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի (Կանադա) տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 450,000 ԱՄՆ դոլար, Արգենտինայի տեղական մարմին՝ 160,690 ԱՄՆ դոլար, ինչպես նաև նվիրատվություններ են կատարվել հետևյալ երկրներից՝ Նիդերլանդներ՝ 100,000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա՝ 92,000 ԱՄՆ դոլար, Գերմանիա՝ 66,400 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա՝ 50,000 ԱՄՆ դոլար, Ավստրալիա՝ 27,000 ԱՄՆ դոլար, Ավստրիա՝ 25,900 ԱՄՆ դոլար, Ռումինիա՝ 4,360 ԱՄՆ դոլար։
«Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոնի դրամական միջոցները կուղղվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաև սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը»։

«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
230Երեկ, 10:30
«Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է»․ Գագիկ Բաղունց
370Երեկ, 09:49
«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
28018.09.2026, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
27418.09.2026, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
24918.09.2026, 11:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
24718.09.2026, 09:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
84218.09.2026, 00:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
24217.09.2026, 23:36