Փաշինյանը հյուրերին ընդունում է Արագածի պատկերով սրահում
![]() 223 Երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ., 19:24 Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած պաշտոնյաներին ընդունում է մի սրահում, որի պատերից մեկին Արագածի մեծադիր որմնանկարն է պատկերված: Այսպես, Փաշինյանը երեկ Արագածի պատկերով սրահում ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասաթուգու Ասակավային, իսկ այսօր Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ավելի վաղ նա ասել էր. «Ես չեմ լսել, որ որևէ մեկը մեզնից սեր արտահայտի Արագածի նկատմամբ, և դա ինձ համար պրոբլեմ է։ Ես ոչ մեկի մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, իմ տանն էլ չկա»։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ խոսելով Արագած ու Արարատ լեռների մասին, խոսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք հանդիսացող և չհանդիսացող տարածքների մասին է. «Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ»։ Նա նաև ասել էր. «Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի՝ երազանքի ու իրականության արանքում»։ Աղբյուրը` «Պանորամա» |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
