Ուկրաինայի առաջին տիկինը դեմ է, որ իր ամուսինը վերընտրվի նախագահի պաշտոնում

Ելենա Զելենսկայան չի ցանկանում, որ իր ամուսինը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, առաջադրվի նախագահական նոր ժամկետի համար։ Այդ մասին նա հայտարարել է The Economist-ին տված հարցազրույցում։ Զելենսկիի կինը վստահ է, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում։ Դրանից հետո, Զելենսկայայի խոսքով, իր ընտանիքը կրկին միասին կլինի, և ինքը և իր ամուսինը պետք է հասկանան, թե ինչպես այնուհետև ապրել։
«(Ուկրաինայի հաղթանակից հետո) մենք անընդհատ ապրելու ենք ամուսնուս և երեխաներիս հետ: Սրանից հետո (պատերազմի ավարտից) մենք արձակուրդ ենք վերցնելու և ինչ-որ տեղ ենք գնալու: Որևէ տեղ, բայց միասին: Միայն մենք չորսով: Դրանից հետո մենք կմտածենք, թե մենք՝ ես ու նա, ինչ ենք անելու, քանի որ ես չեմ ուզում, որ նա դառնա նախագահ հաջորդ ժամկետում կամ հաջորդ երկու ժամկետներում, դա անհնար է, մենք, հավանաբար, պետք է մտածենք ինչ-որ նոր բան»,- ասել է Զելենսկայան։

«Երբ հանրային լրատվամիջոցը նույն հանրության ձեռքում կառավարությանը վերահսկելու գործիք է, ոչ թե հակառակը». Արշալույս Մղդեսյան
11101:12
Բանանով ճամփորդը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ (տեսանյութ)
11200:06
ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
257Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
108Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
164Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
177Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
173Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
94Երեկ, 22:42