«Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը համարվում է քաղաքական պատվերով որոշում կայացնող». Գեղամ Մանուկյան
![]() 157 Երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ., 12:48 Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Դիմելով հարցը ներկայացնող ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Ռուբիկ Մխիթարյանի մասով է հարցս. ժողովրդական խոսք կա, ասում է՝ լավ, ձեր գյուղում էլ ուրիշ հերոս չկա՞: Ի՞նչն է նրա ֆենոմենը: Իհարկե հասկանում եմ, որովհետև նա դատական համակարգում՝ վերաքննիչում համարվում է քաղաքական պատվերով որոշումներ կայացնող ամենահայտնի դատավորներից մեկը»: Անդրեասյանն արձագանքեց. «Խնդրում եմ հարգալից խոսել իշխանության երրորդ թևի ներկայացուցիչների հասցեին: Մեր հարգարժան դատավորը բազմափորձ է, կատարել է իր պարտականությունները օրենքին համապատասխան, հակառակ դեպքում, հիմա կա՛մ ենթարկված կլիներ կարգապահական պատասխանատվության, կա՛մ կլիներ իր դեմ կարգապահական գոնե մեկ վարույթ, կա՛մ արդեն լիազորությունները դադարեցված կլինեին»: Մանուկյանը նկատեց. «Էդմոն Մարուքյանի ասած՝ էդ սպառնը՞մ եք: Դիրքորոշումներ կան, որ անկախ ամեն ինչից, պետք է արտահայտել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
