«Հստակ պատասխանեք` ո՞ր քարտեզներով են սահմանազատման բանակցությունները փոխվարչապետների միջև»․ Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Ազգային ժողովում հարց բարձրացրեց․ «Վերջերս կառավարության ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի հիմք հանդիսացող երեք հիմնարար սկզբունքները համաձայնեցված են Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում ինչո՞ւ չի ստորագրվում պայմանագիրը։ Ես, իհարկե, իմ տարբերակն ունեմ, որ Ալիևը խաղաղության չի ձգտում, դեմ այս կառավարության՝ ունի գործընկեր, որից կարողանում է ստանալ ցանկացած զիջում՝ առանց պարտավորություն ստանձնելու։
...Բայց ես իմ հարցն ուզում եմ ուղղել 3 հիմնարար սկզբունքներից մեկի՝ դելիմիտացիայի վերաբերյալ։ Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է տեղի ունենալու դելիմիտացիան։ Հայկական կողմն առաջ է քաշում 1975 թվականի քարտեզը, արդյո՞ք Ադրբեջանն ամբողջությամբ համաձայն է այս թվականի քարտեզի հիման վրա դելիմիտացիա իրականացնել, քննարկվե՞լ է արդյոք անկլավների հարցը»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխան ասաց, որ դելիմիտացիայի գործընթացը բավական բարդ ու երկար գործընթաց է լինելու։ «Մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են։ Օրինակ՝ կարող եմ բերել 1974-ից մինչև 1979 թվականները մասնագիտորեն կազմված և տպագրված 22 կտորից բաղկացած ֆրագմենտները, որոնք մանրակրկիտ պետք է հետազոտվեն։ Չկա դելիմիտացիայի որևէ դիսկրետ լուծում, չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք և հայտարարենք՝ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է։ Եվ շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ կողմերը միատեսակ են ընկալում այդ գործընթացի նշանակությունը և աշխատանքի ձևը:
...Փոխվարչապետերի մակարդակով վերջին հանդիպմամբ պայմանավորվել են, որ կհաստատենք աշխատակարգ, որը կնկարագրի մեր աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը։ Կարծում եմ՝ առաջիկայում մենք այդ աշխատակարգը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որոշում կկայացնենք։ Բովանդակության հետ կապված որևէ լրացուցիչ տեղեկություն չեմ կարող տալ, և ըստ էության, չի էլ քննարկվել վերջին հանդիպման ընթացքում, այդ թվում՝ անկլավների մասին»,- ասաց փոխվարչապետը:

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
8400:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
89Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
98Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
290Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
139Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
359Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
130Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
168Երեկ, 00:30