Սկանդալ թուրքական ֆուտբոլում. ակումբի նախագահը խաղադաշտում ծեծել է մրցավարին

Թուրքիայում ֆուտբոլի ազգային առաջնության բոլոր հանդիպումները հետաձգվել են մրցավարի վրա հարձակումից հետո։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Անկարայում «Անկարագուչու»-«Ռիզեսփոր» (1:1) խաղի ընթացքում։
Խաղի վերջում խաղադաշտ է վազել տանտերերի՝ «Անկարագուչու»-ի նախագահ Ֆարուք Քոջան և բռունցքով հարվածել մրցավար Հալիլ Մելերի դեմքին: Երբ նա ընկել է սիզամարգին, սկսել են ոտքերով հարվածել նրան։
Քոջան և ևս երկու անձ ձերբակալվել են, որոնց մեղադրանք է առաջադրվել պետական ծառայողին վիրավորելու համար։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հարձակումն անվանել է «անմարդկային» և վստահեցրել, որ
հանցագործները պատասխանատվության կենթարկվեն: «Այս հարձակումը շատ ցավալի է ու ամոթալի թուրքական ֆուտբոլի համար։ Թուրքական ֆուտբոլն արժանի չէ դրան: Բավական է»,- գրել է նա:
Ակումբը ներողություն է խնդրել «ողջ մարզական հանրությունից» կատարվածի համար։ Դատավորը հոսպիտալացվել է դեմքի ոսկորի փոքր կոտրվածքով, իսկ հիվանդանոցում նրան այցելել է ՆԳ նախարարը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով դատապարտել է հարձակումը և մրցավարին շուտափույթ ապաքինում մաղթել։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
176Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
27130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
156127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
55527.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
154027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
161926.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
51925.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
60424.10.2026, 19:54