Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել. ցանկում նաև հայաստանյան ընկերություն կա

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել տասնյակ կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՄԷ-ից, Սիրիայից, Ուզբեկստանից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարարությանը:
Դեկտեմբերի 22-ից արտահանման արգելք կգործի ռուսական հետևյալ ընկերությունների նկատմամբ՝ Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարան, Բրյանսկի ավտոմոբիլային գործարան, «Բուրևեստնիկ» կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ, Հատուկ կոնստրուկտորական բյուրո, Կազանի վառոդի գործարան, Քիմիայի և մեխանիկայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ, Ռոստովի ռադիոկապի գիտահետազոտական ինստիտուտ, 150-րդ ավիացիոն վերանորոգման գործարան, 810-րդ ավիացիոն վերանորոգման գործարան և այլն։
Արտահանման արգելքի տակ հայտնվածների ցանկում ընդհանուր առմամբ ռուսաստանյան 494 ընկերություն և կազմակերպություն կա։
Բացի այդ, ցուցակում են հայտնվել «Տակո» ընկերությունը (Հայաստան), I JET GLOBAL DMCC-ն և Success Aviation Services FZC-ն (ԱՄԷ), I Jet GLOBAL DMCC-ն (Սիրիա), Alpha Beta Creative Industries LLC-ն և GFK Logistic Asia LLC-ն (Ուզբեկստան): Այս ընկերությունների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում դեկտեմբերի 27-ից։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
335Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
216Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
167Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
57526.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60124.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62223.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
179323.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69922.10.2026, 02:06