Խերսոնում հրդեհներ են ռուսական հրթիռակոծության հետևանքով
![]() 1455 Շաբաթ, 23 դեկտեմբերի, 2023 թ., 23:54 Շաբաթ երեկոյան ռուսները զանգվածային հարձակում են իրականացրել Խերսոնի բնակելի թաղամասերի վրա, քաղաքում հրդեհներ են բռնկվել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Ժամը 18:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 20:00-ին-խմբ.) ռուս զավթիչները զանգվածային հարձակում են սկսել Խերսոնի վրա։ Քաղաքի մի քանի շրջաններում հզոր պայթյուններ են որոտացել։ Սրանից հետո մի քանի հրդեհ է բռնկվել։ Հակառակորդն իր սովորույթի ուժով գրոհում է բնակելի թաղամասերը»,- ասել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Ռոման Մրոչկոն։ Ավելի ուշ Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը պարզաբանել է, որ ռուսները հարվածել են Խերսոնի կրիտիկական ենթակառուցվածքին։ «Գազի ցանցում հրդեհ է բռնկվել։ Հրթիռակոծվել է նաև բուժհաստատություններից մեկը»,- գրել է նա։ |

Խոշոր վթարի հետևանքով Օմսկում վեց մարդ է զոհվել (տեսանյութ)
26214:14
Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 161-ի
32710:24
Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
242Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
46618.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
36118.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
70018.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
65118.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
50817.12.2025, 23:30
