Ռուսական զորքերը հրթիռակոծում են Խարկովը
![]() 1433 Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ., 22:54 Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովի վրա. այս մասին հայտնում է «Ռուսական գարնան ռազմական թղթակիցներ» Telegram-ի ալիքը։ Նշվում է, որ Խարկովը հրթիռակոծվում է՝ ի պատասխան Բելգորոդի հրթիռակոծման: Խարկովի մարզային պետական վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ քաղաքում ավելի քան 6 պայթյուն է որոտացել։ Նրա խոսքով՝ ենթակառուցվածքներին վնասներ են հասցվել։ Մինչ այս Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել էր, որ ռուսական զորքերը «աշխատում են» Բելգորոդում։ Նրա խոսքով, Ռուսաստանի զինված ուժերը կրակում են «դեպի այն կողմ» (նկատի ունի Ուկրաինայի տարածքը-խմբ.)։ Դեկտեմբերի 30-ին Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի կենտրոնը և քաղաքի այլ շրջաններ։ Ռուսաստանը հարձակման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել։ Այն կսկսվի դեկտեմբերի 31-ին Մոսկվայի ժամանակով կեսգիշերին կամ դեկտեմբերի 30-ին Նյու Յորքի ժամանակով 16:00-ին: |

Խոշոր վթարի հետևանքով Օմսկում վեց մարդ է զոհվել (տեսանյութ)
16114:14
Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 161-ի
29310:24
Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
234Երեկ, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
45918.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
35618.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
68218.12.2025, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
63318.12.2025, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
50717.12.2025, 23:30
