«Հմուտ և հեռատես Ալիևը կատարեց իր հակաքայլը»․ Գարիկ Քեռյան
![]() 351 Շաբաթ, 06 հունվարի, 2024 թ., 16:18 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ն, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանն ընդգրկել է կրոնական փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները սահմանափակող և ճնշող երկրների սև ցուցակում: Բաքվում իշխանության և զանգվածային լրատվամիջոցների լայն շրջանակներում վրդովմունք և զայրույթ են արտահայտում, մեղադրելով «ամերիկյան խաչակիրներին», որոնք անտեսում են հայերի կողմից իրենց սրբավայրերի ավերումները: Որո՞նք են այս իրադարձությունների մեզ հետաքրքրող քաղաքական հետևանքները: Շատ հնարավոր է, որ այս հանգամանքը նշվի որպես արևմտյան բանակցային հարթակներում Հայաստանի հետ պայմանագիր կնքելուց Ալիևի հրաժարվելու հերթական պատճառը: Սա ձեռնտու է Կրեմլին: Այնտեղից անմիջապես կրկին ակտիվացնելու են Մոսկվայի միջնորդությամբ բանակցությունները շարունակելու հրավերները: Իհարկե մեզ համար կարևորը ոչ թե վայրն է, այլ պայմանագրի բովանդակությունը և այն, թե ապագայում որքանով այն կարող է ապահովել խաղաղությունը, որվհետև նոր պատերազմը ներկա իրավիճակում Հայաստանի շահերից չի բխում: Իսկ մինչ այդ, հմուտ և հեռատես Ալիևը կատարեց իր հակաքայլը, այսօր պաշտոնապես շնորհավորեց Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյա համաքաղաքացիների զատիկը, բարձր գնահատելով իր երկրի բազմամշակութային և կրոնական համերաշխության քաղաքականությունը, չհիշատակեց քրիստոնյա հայերին, որոնք 1988թ. տվյալներով 550 000 էին: Հիմա երևի 55 հոգի: Բայց սա էլ թողնենք: Այստեղ ամեն ինչ պարզ է: Ինձ անհանգստացնում է, որ տարածաշրջանային զարգացումներում իր նպատակներն առաջ տանելու համար Ալիևը շատ արդյունավետ օգտագործում է ՌԴ հակամարտությունն արևմտյան երկրների հետ, ստանալով իր համար առավելագույն նպաստավոր իրավիճակներ, այնինչ Հայաստանը ունի սառեցված հարաբերություններ Ռուսաստանի հետ և կոչ-հայտարարությունների փաթեթ Բրյուսելից և Վաշինգթոնից: Այդ փաթեթին ավելացվեց վերը նշվածը՝ կրոնական անհանդուրժողական Ադրբեջանի մասին»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
