Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Այս իշխանությունների գործելաոճը տասնամյակների ստեղծածն ու արժեքներն ավերել ու փչացնելն է». Պետրոս Մակեյան

«Այս իշխանությունների գործելաոճը տասնամյակների ստեղծածն ու արժեքներն ավերել ու փչացնելն է». Պետրոս Մակեյան
250
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 02:06

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ինչ քանդել ու փչացնել
Այս իշխանությունների գործելաոճը տասնամյակների ստեղծածն ու արժեքներն ավերել ու փչացնելն է, մասնավորապես՝ Նիկոլի հերոսները կարճ ժամանակ անց բացահայտվում են կամ որպես կոռուպցիոներ, կամ՝ խուլիգան, լավագույն դեպքում՝ սրիկա, իսկ վերջիններիս տարին մեկ բացահայտում է Նիկոլը «մեր ժամանակների հերոսը» անվանակարգում։
Հ․Գ․ Պարբերաբար անդրադառձել եմ իշխանությունների կողմից տարբեր ոլորտների կազմաքանդմանը, ևս մեկ անգամ անդրադառնում եմ գյուղատնտեսության ոլորտի անտիրությանն ու ասպատակմանը, հատկապես՝ առանց սպանդանոցների անհրաժեշտ քանակի և համակարգի ներդրման իշխանությունները մարտնչող տգիտությամբ շարունակում են գյուղացու հաշվին մեծահարուստների թալանին հնարավորություն տալ՝ զրկելով նրանց գոյատևման հնարավորությունից»:

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան