Ինչո՞ւ Ալիևը որոշեց արտահերթ ընտրություններ նշանակել. #BBC
![]() 996 Չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ., 22:48 Շատերին հանելուկ է թվում, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեց արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել, չէ՞ որ Ղարաբաղում պատերազմից հետո նրա լեգիտիմությունը միայն աճել է: Ալիևն այդ որոշումը դեռ ոչ մի կերպ չի բացատրել, իսկ հարցերը մնում են: BBC-ի ռուսական ծառայությունը փորձել է պատասխանել այդ հարցերին: Փետրվարի 7-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց մասին Ալիևը հայտարարել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերին: Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել, քանի որ ընդամենը մեկ ամսում քարոզչություն իրականացնելն ու 100 հազար ստորագրություն հավաքելը (դա պետք էր անել մինչև հունվարի 7-ը), ըստ նրանց, իրատեսական չէ: Մասնակցել համաձայնած թեկնածուները քարոզարշավներ չեն վարում, չեն քննադատում նախագահին։ Այդպես էր նաև 2018-ի նախորդ նախագահական ընտրություններում։ Բայց այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ Ալիևը 2020-ի և 2023-ի պատերազմներից հետո հայտնի դարձավ՝ որպես ուժեղ առաջնորդ: Շատերը հարց են ուղղում՝ արդյոք կարիք կար ընտրություններ անցկացնելու: Ալիևն այդ մասին դեռ չի խոսել: Ղարաբաղն Ուկրաինա չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե երկու տարի է՝ զավթողական պատերազմ է վարում, որին Ռուսաստանում շատերը չեն աջակցում: Բայց Ալիևը յուրաքանչյուր ադրբեջանցու աչքում հաղթեց «արդար» պատերազմում։ «Հաղթանակակիր»՝ նման տիտղոս են շնորհել Ալիևին, որը ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականից և ստիպված է մշտապես պահպանել իր իշխանության լեգիտիմությունը: Սառնարանը հեռուստացույց չէ 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է ընդամենը 0,2%-ով: Նվազագույն աշխատավարձն այս տարվա ընթացքում առաջին անգամ չի աճել՝ կազմելով ամսական 200 դոլարից մի փոքր ավելի (345 մանաթ): Սոցցանցերում վիրուսային են դարձել երկու լուսանկարներ, որոնցում համեմատվում են Ադրբեջանի գյուղական շրջաններից մեկում փլուզվող դպրոցը և Ղարաբաղում նորակառույց ֆերման: Պաշտոնապես Ադրբեջանում գործազրկությունը ցածր է՝ ընդամենը 5%, գրեթե չորս անգամ ցածր, քան հարևան Վրաստանում։ Իսկ պաշտոնական տվյալներով՝ երկրի բնակչության 37%-ը գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ են: Բացի Ղարաբաղից, իշխանությունները տարիներ շարունակ ներդրումներ են կատարում Բաքվում: Վերջերս պետությունը հայտարարեց, որ պատրաստվում է 16 տարվա ընթացքում 55 միլիարդ դոլար ծախսել քաղաքի զարգացման գլխավոր պլանի իրականացման վրա: Լրագրությունը հանցագործություն չէ Դեկտեմբերին պետքարտուղարի օգնականի՝ Բաքու կատարած այցից հետո հակաամերիկանությունը մամուլում թուլացավ, սակայն ձերբակալությունները շարունակվեցին։ BBC-ի ադրբեջանական ծառայություն տվյալներով՝ դեկտեմբերի սկզբին 11 լրագրող է ձերբակալվել, ապա նրանց միացել են ևս երկուսը, ինչպես նաև մի քանի քաղաքական ակտիվիստներ: Նոր դարաշրջա՞ն 2018 թվականի ընտրություններում գործող նախագահը հավաքել է 86 տոկոս: Երեք տարի առաջ, երբ սկսվեց Ղարաբաղում երկրորդ պատերազմը, տեղի պացիֆիստները կարծում էին, որ Ալիևին պատերազմ է պետք՝ իր քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար: Բրիտանական «Չաթեմ հաուս»՝ միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի ադրբեջանագետ Լոուռենս Բռոերսն այս ընտրությունները համարում է ավելի շուտ արձագանք հնարավորություններին, այլ ոչ թե մարտահրավերներին: «2023 թվականի սեպտեմբերին ղարաբաղահայության զանգվածային տեղահանումը փակեց հայ-ադրբեջանական հակամարտության էջն ու բարենպաստ պահ ստեղծեց ազգային շինարարության ծրագրի համար: Դա կարող է նոր էջ բացել այն առասպելաբանության մեջ, որ Ալիևների դինաստիան է ադրբեջանական պետության իսկական հիմնադիրը»,- ասում է ադրբեջանագետը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
