Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հուսանք՝ իշխանությունը խիզախություն կունենա»․ Միքայել Հայրապետյան

«Հուսանք՝ իշխանությունը խիզախություն կունենա»․ Միքայել Հայրապետյան
211
Հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ., 16:18

Հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ներկա իշխանությունը վեց տարվա մեջ առաջին անգամ դեսովետիզացիայի քայլ կատարեց։ Միայն Խորհրդային Միությունում և այդ ճամբարի այլ բռնապետություններում կային «վաստակավոր, ժողովրդական» արտիստ, երգիչ, արվեստի գործիչ կոչումներ։ Միանգամայն ողջունելի է բռնապետությունից պորտալարը կտրելու իշխանության քայլը։
Անհավանական է, բայց հուսանք, որ իշխանությունը խիզախություն կունենա և մինչև իր հեռացվելը կկատարի հաջորդ քայլը ևս։ Միայն բռնապետական երկրներում կա այսինչ «երկրի ազգային հերոս» տրվող կոչման խայտառակությունը։ Մեր մտածողության և միջավայրի դեսովետիազացիան արագացնել է պետք։ Վերացրե՛ք այդ խայտառակ կոչումը. Ազգային հերոսի կոչումը տալիս է բացառապես Ազգը և՝ երկար ժամանակում։ Որևէ թեկուզ հանճարեղ մեկն իրավունք չունի ուզուրպացնել Ազգի այդ բացառիկ իրավունքը։ Դավիթ-Բեկին, Անդրանիկ Զորավարին, Գարեգին Նժդեհին միայն Ազգը կարող էր տալ և տվել է ազգային հերոսի կոչումը։ Լինենք քաղաքակիրթ աշխարհի կազմում, ոչ թե մեռած Սովետի գարշահոտող թերմացքի»։