Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սպանդանոց գնացող ոչխարի վագոնը խոտ լցնողի հանդարտությամբ մեզ տանում են դեպի պատերազմ». Միքայել Նահապետյան

«Սպանդանոց գնացող ոչխարի վագոնը խոտ լցնողի հանդարտությամբ մեզ տանում են դեպի պատերազմ». Միքայել Նահապետյան
270
Ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ., 03:06

«Զանգ» շարժման համակարգող խմբի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արտաքին քաղաքական գխավոր հռչակված օրակարգը տապալած ու ամենականխատեսելի պատերազմին բաց հետույքով դեմ հանդիման կանգնած կառավարությանը 28 հարց է հնչում, որից 21-ը սոցիալական խնդիրների վերաբերյալ։
Ինչ-որ պահի էնքան ակնհայտ է դառնում ԿԳՄՍ նախարարի ութ անգամ վրա-վրա ելույթ ունենալը, որ վերջին մի քանի ՔՊ-ականների համար մեթոդիչկա են փոխում՝ հասկացնելով, որ մենակ Սոցապն ու ԿԳՄՍՆ-ն չեն՝ կա նաև Առողջապահություն։
Էս բոլոր մարդիկ, որ փորձում են ներշնչել, իբր երկիրը ապրում է իր սովորական հոգսերով, բոլորն, ովքեր սպանդանոց գնացող ոչխարի վագոնը խոտ լցնողի հանդարտությամբ մեզ տանում են դեպի սովորական պատերազմ, բոլորն, ովքեր իրենց կուսակցական ֆիասկոն սվաղելու մորթապաշտական մղումով պոտենցիալ հարձակումից առաջ մեղսազերծում են թշնամուն՝ խնդրելու են, որ իրենց կալանավորեն»։