Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սա նման է Հայոց Ցեղասպանության դատապարտման բանաձևերին, որոնք այդպես էլ չկապիտալիզացվեցին». Արա Պողոսյան

«Սա նման է Հայոց Ցեղասպանության դատապարտման բանաձևերին, որոնք այդպես էլ չկապիտալիզացվեցին». Արա Պողոսյան
297
Հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ., 17:54

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միանշանակ ողջունում եմ Ֆրանսիայի Սենատի արդարացի բանաձևի ընդունումը։ Սա իսկապես բարեկամական քայլ է։
Սակայն տեղին կլինի «ոգևորվել» և հաղթանակ համարել այս բանաձևը միայն և միայն այն դեպքում, երբ բանաձևն իր արտացոլումը կստանա Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև կդառնա գործադիր իշխանության համար կանոնակարգավորված գործունեության հիմք։
Հակառակ դեպքում, սա նման է Հայոց Ցեղասպանության դատապարտման արդարացի բանաձևերին, որոնք այդպես էլ չկապիտալիզացվեցին։
Եվ, այնուամենայնիվ, պետք է ասել՝ «Vive la France»:
Բարեկամը ճանաչվում է վտանգների մեջ...»։