Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանն ու Պապիկյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեցին». Պետրոս Մակեյան

«Փաշինյանն ու Պապիկյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեցին». Պետրոս Մակեյան
212
Ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ., 09:54

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս ինչ-որ առիթով Նիկոլ Փաշինյանը պետականության կայացման գործում կարևորեց ՀՀ քաղաքացիների կողմից տեղեկատվություն տալու /գործ տալու/ մեխանիզմի ձևավորումը, ինչը նշանակում է պետական կառույցների անգործությունն ու անկարողությունը փոխարինելով կամ համալրելով քաղաքացիների մեկը մյուսի վրա գործ տալու համակարգով՝ իրար դեմ հանելով մարդկանց, շարունակելով պառակտել հասարակությունը։
Հիմա էլ օրենք են ընդունում պահեստազորայիններին հավաքների մասնակցության իրազեկման էլեկտրոնային տարբերակի մասին, ըստ որի, եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ներկայանում, ապա քրեական վարույթ է հարուցվում։ Հաշվի չի առնվում շատ կարևոր հանգամանք, որ պահեստազորայիններից շատերը, հատկապես մարզերում, չեն օգտվում էլեկտրոնային համակարգից, ինչը նշանակում է՝ այդ մարդկանց վրա կանխավ գործ է սարքվում իր բոլոր հետևանքներով։ Ապշում ես, թե այս թերուս, աղետաբեր խմբակը մարմնի որ մասով են մտածում և որոշումներ ընդունում։
Հ․ Գ․ Երեկ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը և Պաշտպանության նախարարը հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեցին և բացահայտեցին իրենց մարդկային արժեհամակարգը, ըստ որի բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով շարունակվող զոհերի հիմնական պատասխանատուն իշխանությունը չէ՝ այն դնելով այլոց վրա, մասնավորապես՝ դրսից ճնշում են սպայական կազմի վրա, ինչը նշանակում է՝ մեր պնդումները, որ պետական կառուցները չեն գործում և կազմաքանդվում են, հիմնավորվում է ամենաբարձր մակարդակով»:

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան