Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հիմա չեն կարա ասեն՝ Լավրովը սուտ ա ասում, ջեբը պլան են գցել, Սերժն ու Ռոբերտը կաշառել են». Զոհրաբյան

«Հիմա չեն կարա ասեն՝ Լավրովը սուտ ա ասում, ջեբը պլան են գցել, Սերժն ու Ռոբերտը կաշառել են». Զոհրաբյան
255
Ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ., 14:00

«Հիմա չեն կարա չէ՞ ասեն՝ Լավրովը սուտ ա ասում, Լավրովի ջեբը պլան են գցել, Լավրովին Սերժն ու Ռոբերտը կաշառել են: Մարդը հստակ ասաց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, կողմերի միջև կար ընկալում, որ ԼՂ կարգավիճակի հարցը պիտի շարունակվի բանակցությունների միջոցով, բայց այն փակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայում պաշտոնապես Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի երեկվա ասուլիսին: Դիմելով Փաշինյանին՝ Զոհրաբյանը շարունակեց. «Եթե գտնում ես, որ Լավրովը ստում է, հայտարարիր այդ մասին»: