Կինը 4 ամիս խնամել է քրոջ դին` կարծելով, թե նա ծանր հիվանդ է

Ռոստովի մարզում ապրող կինը 4 ամիս խնամել է մահացած քրոջը՝ մտածելով, որ նա ողջ է։ Նա չի կարողացել հաշտվել սիրելիի կորստի հետ, գրում է KVU Shakhty-ն։
Մահացածը շենքի բակում դադարել է հայտնվել անցյալ տարվա հոկտեմբերից։ Քույրը հարևանների հարցերին ի պատասխան ասել է, որ նա հիվանդ է, և ինքը խնամում է։ Հունվարի կեսերին բնակարանում խողովակ է պայթել, հարևանն ու սանտեխնիկը մտել են ներս։ Նրանցից մեկը հարցրել է տանտիրուհու քրոջ առողջական վիճակի մասին։
Քույրը նշել է, որ նա այնքան հիվանդ է, որ չի կարող շարժվել, ինքն է նրան լողացնում, կերակրում: Տղամարդը մտել է սենյակ, որտեղ պառկած է եղել «հիվանդ կինը» և ցնցվել՝ տեսնելով կնոջ մումիֆիկացված դին անկողնու վրա։
Հարևանը դուրս է եկել բնակարանից ու ոստիկանություն կանչել։
Կնոջ մահն առանց բռնության է եղել, իսկ նրա քրոջը հոգեբուժարան են ուղարկել, նշում է աղբյուրը։

Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում․ կան զոհեր (տեսանյութ)
18613:48
Արարատի գյուղերից մեկում 2 տարեկան աղջիկն ընկել է թոնիրը
11911:42
ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
37300:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
189Երեկ, 19:12
Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
172Երեկ, 18:54
Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
179Երեկ, 14:36
Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
196Երեկ, 10:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
307Երեկ, 10:36