Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ

Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ
211
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 10:30

Վարդան Ղուկասյանը սոցկայքի իր էջում հայտարարություն է տարածել․ «Սիրելի Երևանցիներ, շուրջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետևյալ ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ Երևանցիների հոգսերը հնարավորինս թեթևացնելու համար:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ ԵՐԵՎԱՆՈՒՄ արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին և իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ Հանրային Ձայն ֆրակցիան այլևս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երևանում պետք է անցկացվի ԱՎԱԳԱՆՈՒ նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ և անփոփոխ է: Եթե մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ անխուսափելի կլինեն:
Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին»:

Աղբյուրը`   Վարդան Ղուկասյան