Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Քաղաքական առումով հավանական եմ համարում, որ ինձ նորից կկալանավորեն». Լևոն Քոչարյան

«Քաղաքական առումով հավանական եմ համարում, որ ինձ նորից կկալանավորեն». Լևոն Քոչարյան
210
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 12:00

Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը թելեգրամյան իր էջում հայտնել էր հետևյալը. «Ինձ և Ասատուրով Սերգեյին կանչել են Քննչական կոմիտե՝ սեպտեմբերի 22-ից իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման գործով:
Սերգեյ Ասատուրովին մեղադրանք առաջադրեցին:
«Գործն» ուղարկվեց դատարան: Դատական նիստերը կլինեն դռնբաց: Էս շինծու, դատարկ գործը դատարանում ներկայացնող դատախազին պարզապես խղճում եմ»:

ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, պատգամավորն ասել է. «ՀՀ հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ սենց աբսուրդով զբաղվեն»:

Լրագրողի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեզ նորից կալանավորելու հարց քննարկեն, դատախազը միջնորդություն ներկայացնի ԱԺ, ասել է. «Իրավական առումով դա աբսուրդ եմ համարում, բայց քաղաքական առումով՝ հավանական»:

Լևոն Քոչարյանի ճեպազրույցը