Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ՔՊ-ն միջնորդություն կներկայացնի «Սիներջի»-ի կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու համար

ՔՊ-ն միջնորդություն կներկայացնի «Սիներջի»-ի կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու համար
184
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 13:36

«Կան հանրային որոշակի ազդակներ: Հաշվի է առնվել, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով: Երեկ խմբակցության նիստում քննարկել ենք ու, ըստ էության, դրական ենք տրամադրված երկու կանանց ու պարոն Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու մասով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Ստորագրությունները թղթի վրա դեռևս չկան, բայց կլինեն»,- հավելել է նա:

Հայկ Կոնջորյանի ճեպազրույցը