Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մի օր էլ կասեն՝ կզեք ու կզած ապրեք, երեխեքի անունն էլ դրեք Էլչին, Զեյնաբ». Հայկ Մամիջանյան

«Մի օր էլ կասեն՝ կզեք ու կզած ապրեք, երեխեքի անունն էլ դրեք Էլչին, Զեյնաբ». Հայկ Մամիջանյան
226
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 16:54

ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ ելույթ ունեցավ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ու անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, ասաց. «Եկեք շարունակենք Փաշինյանի փիլիսոփայությունն ու տրամաբանությունը: Մի օր էլ մեզ կասեն՝ ինչի՞ եք խրոխտ կանգնել ձեր հողում, կզեք ու կզած ապրեք, տեսնում եք՝ թրեր ու զենքեր են թռչում: Հետո կասեն՝ էդ ի՞նչ զենք ա կողքիդ ամրացված՝ պաշտպանվելու համար, հանի՛ր: Հետո ասելու են՝ էդ ի՞նչ խաչ ա վզիդ, հանի՛ր, տենց ավելի հեշտ կլինի ապրելդ: Հետո կասեն՝ էդ ի՞նչ լեզվով ես խոսում, ուրիշ լեզվով որ խոսես, ավելի հեշտ ես ապրելու: Հետո ասելու են՝ երեխայիդ անունը դիր Էլչին, Զեյնաբ, տենց ավելի հեշտ կապրեն: Հետո կասեն՝ մինչև ձեզ գնդակահարում ենք, հոգիներս դուրս ա գալիս, մի հատ պրիցելի նշան ճակատներիդ տատուիրովկա արեք, որ հեշտ լինի.... Ա՛յ սա է Փաշինյանի փիլիսոփայության շարունակությունը»,- հավելեց Մամիջանյանը: