Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Վերջերս լսում էի մեր Փաշինյանի ելույթը և հպարտանում». Կնյազ Հասանով

«Վերջերս լսում էի մեր Փաշինյանի ելույթը և հպարտանում». Կնյազ Հասանով
214
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 17:06

ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ ելույթ ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովը. «Վերջերս՝ 2-3 ամիս առաջ հիվանդ էի, պառկած հեռուստացույց էի դիտում: Լսում էի մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կշռադատված, ճիշտ ու տեղին ելույթը Եվրոխորհրդարանում: Կիսադատարկ դահլիճն իսկույն լցվեց պատգամավորներով: Վարչապետի ելույթը պարբերաբար ընդհատվում էր ծափահարություններով, իսկ վերջում հնչեցին երկարատև ու հոտնկայս ծափահարություններ՝ հարգելով մեր վարչապետի շատ զգայուն ու գրագետ ելույթը: Չէի կարողանում զսպել իմ ուրախությունը, այդ պահին ինձ զգում էի որպես արժանապատիվ Հայաստանի քաղաքացի, որպես հայ մարդ, որպես հայաստանցի քուրդ մարդ»,- ասաց պատգամավորը: