«Չի կարելի թույլ տալ, որպեսզի քպ-ն վերացնի ազգային ներուժը»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Յուրաքանչյուր ազգ-պետություն, նույնիսկ իր ամենաթույլ և անբարենպաստ իրավիճակում՝ ունի վերականգնման ու զարգացման ՆԵՐՈւԺ (պոտենցիալ):
2018-23 թթ-ին Նիկոլը և «քպ»-ն մսխեցին ու ոչնչացրեցին հայության՝ 1988թ-ից սկիզբ առած բոլոր ձեռքբերումները: Հանուն իրենց դավադիր իշխանության պահպանման և հանուն օտար տերերի շահերի՝ նրանք զրոյացրեցին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նախորդ բոլոր կառավարությունների ջանքերը:
Հայոց պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է հայ ժողովրդի կենսունակությունը, անելանելի և կործանարար իրավիճակներից փյունիկի պես վերածնվելու նրա կարողությունը: Դա խոսում է այն ահռելի ներուժի (պոտենցիալի) մասին, որն անթեղված է հայության ինքնության և գենի կենսունակության մեջ: Այն սպունգի պես ներքաշել է հոգևոր-մշակութային կյանքի, ազգային ավանդույթների, ընտանիքի, սովորույթների, ինստիտուցիոնալ հիշողության, ինքնատիպության, լեզվամտածողության, ազգային իդեալների և դրանց համար պայքարելու կարողությունների ողջ համակարգը:
Հարկ է նշել, որ շատ մեկնաբաններ, հայ ժողովրդին իրավամբ դասում են առաքելություն և մրցունակություն ունեցող ազգերի շարքին: Հետևաբար զարմանալի չէ, որ կան ազգեր կամ ուժային կենտրոններ, որոնք ամեն կերպ փորձել և փորձելու են դուրս թողնել մեզ կենսունակ և ստեղծարար ազգերի համաշխարհային մրացակցությունից: Վերջին դարերին դա փորձել են անել թուրքական գործոնի ձեռքերով, սակայն նույնիսկ այդպես չի հաջողվել: Փոխարենը՝ հայկական համակարգաստեղծ գենը իրեն վերականգնել էր նաև իր արցախյան ճյուղի դոնորության ու դոմինանտության միջոցով:
Իրավացի են բոլոր նրանք, ովքեր ստեղծված իրավիճակում Նիկոլին և իր խամաճիկներրին համարում են թիվ մեկ սպառնալիք: Ես կարծում եմ, այլևս լիարժեք ապացուցելի են այն վարկածները, որ այս անգամ հայ ժողովրդի մրցունակության և կենսունակության ողջ ներուժը ոչնչացնելու միսիան տված է հենց գործող կառավարիչներին:
Սահմանադրական պետականաստեղծ մակարդակից մինչև մսուր-մանկապարտեզի աշխարհընկալման առաջին քայլերը՝ խնդիր ունեն քամել ու քայքայել ազգային պետություն, ազգ-բանակ, ազգային ինքնություն, ավանդութային և հոգևոր-մշակութային համակարգեր, ազգային դպրոց, կազմակերպված Սփյուռք և այլ կարևոր հենասյուները:
Կարծում եք պատահակա՞ն են նախագահները սրանց բնորոշել որպես ազգակործան պատուհաս, մանկուրտ, կապիտուլյանտ կառավարիչներ:
Արցախի կորստից ու ՀՀ դիրքերի թուլացումից հետո, գոնե հիմա չի կարելի թույլ տալ, որպեսզի քպ-ն այժմ էլ վերացնի ազգային ՆԵՐՈւԺԸ (պոտենցիալը)»։

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
2203:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
5601:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
10700:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
7100:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
71Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
55Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
83Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
125Երեկ, 22:18