Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ռուսը, պարսիկը, հայը, սրանք են թյուրքի թշնամին». Վարդան Ոսկանյան

«Ռուսը, պարսիկը, հայը, սրանք են թյուրքի թշնամին». Վարդան Ոսկանյան
279
Կիրակի, 11 փետրվարի, 2024 թ., 19:30

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարո՞ղ է արդյոք արհեստածին Ադրբեջանի էթնիկական և պետական ինքնությունը դադարել լինել հակահայկական, հակաիրանական և հակառուսական։
Չի կարող, որովհետև, այն պատմականորեն փորձ է կատարվում կերտել և բյուրեղացնել հենց ի հակադրություն հայկական, իրանական և ռուսական ինքնությունների, ուստի մերժվում է այդ ինքնության բաղադրիչների վրա նույնիսկ որևէ ենթաշերտային կամ վերնաշերտային ազդեցություն, որն օբյեկտիվորեն հայկական է, իրանական կամ ռուսական։
Սա է պատճառը, որ այդ ինքնության բնույթը կարող է համառոտ բնորոշվել հենց իրենց հետևյալ «կարգախոսով»՝ «Rus, fars, erməni - bunlar türkün düşməni» - «Ռուսը, պարսիկը, հայը, սրանք են թյուրքի թշնամին»»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան