«Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը». վարչապետ
![]() 208 Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 11:24 «Հանգամանքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել՝ այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով քաղաքականությունը»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը. նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ»,- հավելել է նա: Փաշինյանի խոսքով՝ իրավիճակին հայկական կողմի դիրքորոշումը կառուցողական է. «Մենք ասում ենք՝ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, անհրաժեշտ է քարտեզի ու գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանն ու երկուստեք զորքերը ետ քաշել սահմանի գծի նկատմամբ: Բաքուն փորձում է իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը ՀՀ 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ ետ չգնան: Սա կառուցողական դիրքորոշում չէ»,- ասել է Կառավարության ղեկավարը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
