«Մեր ողբերգությունը այս տիպի տնօրեններն են ու այս որակի դասատուները». Արմավիրի դպրոցը` քննադատությունների թիրախում

Համացանցում քննադատությունների թիրախ է դարձել Արմավիրի թիվ 8 դպրոցի կոլեկտիվը, որը ցուցադրաբար գիրք է նվիրում դպրոցի տնօրենին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է. «Արմավիրի թիվ 8 դպրոցն է...
Սա խայտառակություն է... Ու այս էժանագին բեմադրված այլանդակությունը հրապարակվում է սոցցանցերում...
Լավ է դասատուներով տիկին Խաչատրյանի ոտքերը չպաչեցիք...
ԿԳՄՍ Ժաննան այս քծնագրքանվիրելը չի տեսե՞լ...
Մեր երկրի ողբերգությունը հենց այս տիպի տնօրեններն են ու այս որակի դասատուները...
Զզվելի էր»:
Լրագրողն Նարինե Ղալեչյանն էլ գրել է. «Տնօրենն այդ գիրքը չէր ընդունի՞, եթե այս պաթոսախեղդ ներկայացումը չբեմադրեիք:
Ռեժիսոր, սցենարիստ, ասմունքողներ........նստե՛ք, 2 եք ստանում:
Ես չեմ հավատում, որ էս մարդիկ քննադատական մտածելակերպով, ինքնուրույն ու ազատ երեխաներ կդաստիարակեն»:
«Ինչու այսպես ողորմելի ու թշվառ եղանք:
ՀԳ. Արմավիրի 8-րդ դպրոցի կոլեկծիվը քաղքենիության օսկարի տենչով տոգորուկ, ձոներդ էին երգում ձիրեկտորին: Դրել պուբլիգանցի էին էրել, մտածելով, թե փառահեղ բան է քծնանքը: ՈՒ երբ տեսան, որ բոլորը քննադատում ու ծաղրում են բոլորը, բացի դպրոցի բուն էջում հրապարակման տակ խայտացող ու փառավորվողները, դրին՝ փակեցին տեսագրությունը: Ես գիտեի, որ փակելու են, չէին դիմանալու առերեսմանը...»,- անդրադարձել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Լրագրող Նանե Սահակյանն էլ է նմանատիպ կարծիքի. «Այ եթե տնօրենը արտասանելով դիմավորեր ուսուցիչներին ու նախ ինքը մի գիրք նվիրեր, միգուցե հասկանայի, բայց այսպես...
Ուղղակի շատ դպրոցներում տիրող՝ ղեկավարի հանդեպ քծնանքի մթնոլորտն է վեր հանել տեսագրությունը, ընդ որում Թումանյանի ծննդյան օրը, եթե ուզում են նշել ու միմյանց շնորհավորել, կարող են, բայց շնորհավորանք ստացողը չի կարող, էլի, միայն տնօրենը լինել»։

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
23524.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
33323.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
70219.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
75418.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
75618.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
81517.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
69216.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
65316.09.2026, 13:42