Սիրիայում սպանվել է ԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպա

Սիրիայի արևմուտքում գտնվող Բանիաս քաղաքում գտնվող վիլլայի վրա օդային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Նրանցից մեկն ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) բարձրաստիճան հրամանատար է։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Նշվում է սպանված սպայի անունը՝ ռազմական խորհրդական Ռեզա Զարավի։ Նա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ստորաբաժանման բարձրաստիճան հրամանատար էր։ Սա պաշտոնապես ճանաչել են իրանական լրատվամիջոցները։ Մյուս երկու սպանվածների մասին հայտնի է դարձել, որ նրանք Սիրիայի քաղաքացիներ չեն։ Սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ խոսքը նաև սպաների մասին է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ՝ մարտի 1-ի վաղ առավոտյան, երեք հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Բանիաս նավահանգստային քաղաքում և նրա շրջակայքում։ Թե ինչ է պայթել և ինչու, չի նշվում։ Հավանաբար, խոսքը Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների մասին է։
Ըստ սիրիական ընդդիմադիր Nours կայքի՝ սա իսրայելական հարված է վիլլային, որը մի քանի օր առաջ վարձակալել էին իրանցի սպաների համար, ովքեր փախել էին Դամասկոսից հարավ գտնվող ալ-Սայեդ Զայնաբ շրջանից՝ թիրախային սպանությունների մտավախության պատճառով: Խոսքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաների մասին է։ Բանիաս քաղաքը գտնվում է Իսրայելի սահմանից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա:

Մեկ անձ ձերբակալվել է
120Երեկ, 15:42
Երևանում կրակոցներ են հնչել
109Երեկ, 15:18
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կան վիրավորներ (տեսանյութ)
120Երեկ, 10:00
9 տարեկան երեխա է վրաերթի ենթարկվել
13819.06.2026, 13:00
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել
27819.06.2026, 11:21
«Վաղը որոնողական աշխատանքները կշարունակվեն նաև ափամերձ տարածքներում, միացեք». Հենրի Հովսեփյան
11818.06.2026, 23:06
Մոսկվայի «Սադովոդ» շուկայում հրդեհ է բռնկվել՝ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով (տեսանյութ)
26618.06.2026, 11:42
Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
23118.06.2026, 11:23