«Հայաստանը դեռ չի պատասխանել Ռուսաստանի առաջարկին»․ Զախարովա
![]() 268 Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 16:18 Հայաստանը դեռ չի պատասխանել միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու՝ Ռուսաստանի առաջարկին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի՝ պարտավորությունները չկատարելու վերաբերյալ հայ պաշտոնյաների դժգոհությունների մասին հարցին: «Մեր հայ դաշնակիցներին առաջարկել էինք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի առարկայական քննարկվեն և փարատվեն նրանց մտահոգությունները, սակայն դեռ պատասխան չենք ստացել: Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները բազմիցս քննադատական արտահայտություններ են թույլ տվել Ռուսաստանի հասցեին, Երևանը բաց է թողել որոշ հանդիպումներ: Մասնավորապես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարել է, որ ՀՀ-ը սառեցրել է ՀԱՊԿ-ին մասնակցությունը: Մոսկվան հույս ունի Երևանից պատասխան ստանալ՝ ինտեգրացիոն կառույցներում պարտավորությունների կատարման, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում մասնակցության վերաբերյալ»,- ասել է Զախարովան: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
