Արդյոք դիետիկ հավելումներն օգնում են անհանգիստ ոտքերի համախտանիշի դեպքում

Ըստ Mayo Clinic-ի փորձագետների, անհանգիստ ոտքերի համախտանիշը կամ Ուիլիս-Էկբոմ հիվանդությունը քնի և շարժման տարածված նյարդաբանական խանգարում է: Հնարավո՞ր է դրանից ազատվել վիտամիններ և այլ հավելումներ ընդունելով:
Երկաթ. որպես կանոն՝ անհանգիստ ոտքերի համախտանիշը կապված է երկաթի ցածր մակարդակի հետ: Երկաթի դեֆիցիտի համար առավել նպաստավոր պայմաններ են հղիությունը, երիկամների հիվանդությունները, բորբոքային հիվանդությունները, անեմիան։ 2019 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկաթի հավելումները մեղմում են անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտանիշների սրությունը՝ համեմատած պլացեբոյի հետ: Այնուամենայնիվ, նախքան այս հավելումն ընդունելը պետք է խորհրդակցել բժշկի հետ: Երկաթ ստանալու լավագույն միջոցը մթերքներն են։
Վիտամիններ C և E. վիտամին C-ն օգնում է երկաթի յուրացմանը և նվազեցնում է երկաթի յուրացման արգելակիչների ազդեցությունը: C և E վիտամինները կարող են օգտակար լինել երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց և դիալիզ անցնողների համար:
Մագնեզիում. դեռևս չկա բավարար հետազոտություն, որը ցույց կտա, որ մագնեզիումի հավելումները լրացուցիչ օգուտ են տալիս անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցող մարդկանց համար:
Մելատոնին: անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցողների համար լավագույնն է խուսափել այս հավելումը ընդունելուց: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մելատոնինը կարող է մեծացնել ոտքերի շարժունակությունը այս համախտանիշով տառապողների մոտ:
Վիտամին D. գիտնականները զգուշացնում են, որ շատ քիչ ապացույցներ կան, որ այս վիտամինն արդյունավետ է անհանգիստ ոտքերի համախտանիշի դեպքում: Հետևաբար, բժիշկները դեռ չեն կարող խորհուրդ տալ այն՝ որպես բուժման տարբերակ:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
10601:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
191Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
109Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
158Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
65330.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
63730.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
75328.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
77028.10.2026, 09:00