Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Փաշինյանը վայելում է հայ ժողովրդի ատելությունը և ԱԺ բոլոր պատգամավորների վստահությունը»․ Ղազարյան

«Փաշինյանը վայելում է հայ ժողովրդի ատելությունը և ԱԺ բոլոր պատգամավորների վստահությունը»․ Ղազարյան
228
Շաբաթ, 09 մարտի, 2024 թ., 10:24

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երանի կլիներ, եթե ութերորդ գումարման գործող Ազգային ժողովում, 107 պատգամավորների մեջ գտնվեր գոնե մեկը, ով հավատարիմ կգտնվեր ժողովրդին տված իր խոստումներին, կառաջնորդվեր առողջ տրամաբանությամբ և կօգտվեր ՀՀ Սահմանադրության 115 հոդվածով ընձեռնված հնարավորությունից ու կնախաձեռներ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց։
Չնայած ՀՀ Սահմանադրությամբ այդ հնարավորությունն առկա է դեռևս 2022 թվականի օգոստոսի 2-ից, սակայն Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ մեկը ցանկություն չի հայտնել օգտվել այդ իրավական մեխանիզմից՝ գիտակցված կերպով վստահություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի վրա ադրբեջանական ներխուժումից, 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը ստորագրելուց, 2022-23 թվականների Արցախի շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի հանդեպ ադրբեջանական ցեղասպանությունից ու արցախցիների բռնի տեղահանումից, 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Գրանադայի հայտարարությունը ստորագրելուց հետո, Հայաստանից նոր տարածքներ Ադրբեջանին հանձնելուց և բազմաթիվ սպասվող նոր աղետներից առաջ։
Քաղաքական պատասխանատվությունը վերաբերելի է բոլորին, առավել ևս նրանց, ովքեր քաղաքական որոշումներ կայացնելու պաշտոնական իրավասություն ունեն»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան