Իրանում կնքվել է գազի խոշորագույն պայմանագիրը

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին կիրակի օրը ստորագրել է երկրի պատմության մեջ ամենամեծ՝ 20 միլիարդ դոլար արժողությամբ գազային պայմանագիրն իրանցի կապալառուների հետ՝ երկրի հարավում գտնվող Հարավային Փարս գազային հանքավայրում գազի ճնշումը բարձրացնելու ծրագրի համար:
Օուջին պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է, որ պատժամիջոցներն ու դիվերսիաները չեն կարող խոչընդոտել Իրանում նավթարդյունաբերության զարգացմանը։
«Չնայած պատժամիջոցներին, մենք նավթ արտահանում ենք ուր ուզում ենք, և կառավարության ձեռքբերումները թշնամուն ստիպեցին կենտրոնանալ այս արդյունաբերության վրա, բայց մեզ հաջողվեց լուծել խնդիրները»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով, երկրի գազի պաշարների մեծ մասը գտնվում է Հարավային Փարս հանքավայրում, իսկ նավթավերամշակման գործարանների, նավթաքիմիական գործարանների և նույնիսկ բենզինի արտադրության հումքը նույնպես կախված է Հարավային Փարսից։
20 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքվել Petropars, Oil Industry Engineering and Construction Company (OIEC), Mapna ընկերությունների և Khatam al-Anbiya բազային ինժեներական ընկերության հետ:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
286Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
127Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
164Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
20805.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
20905.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49002.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
48502.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
45102.10.2026, 13:06