«Ինչո՞ւ է պետք ուսանողներին հանել Կենտրոնից, իրե՞նք են խանգարում էս քաղաքին». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հարցնում են՝ որոշել եք կոնսերվատորիան տեղափոխել ակադեմիական քաղաքի տարա՞ծք, ասում են՝ հա, բայց այս շենքը մնում է բուհի բալանսի վրա։ Ուսումնական պրոցեսը որտե՞ղ է կազմակերպվելու։ Այստե՞ղ՝ Երևանի կենտրոնի բնական երաժշտական միջավայրո՞ւմ։ Չէ, ակադեմիական քաղաքի մասնաշենքում, բայց մի մտածեք, ձեզ համար այնտեղ դահլիճ էլ ենք սարքելո՜ւ։ Ու Կոնսերվատորիայի շենքը մնալու է բուհի բալանսի վրա... Ինչո՞ւ եք ուրեմն տեղափոխում։ Դե, որ էդ շենքի մենեջմենթի հաշվին հոգանք ակադեմիական քաղաքի ծախսերը։ Մենեջմենթը ո՞րն է։ Վարձակալությա՞մբ եք տալու։ Ի՞նչ է լինելու շենքի ներսում։ Ինչո՞ւ է պետք ուսանողներին հանել Կենտրոնից, իրե՞նք են խանգարում էս քաղաքին։ Դե՜, մենեջմենթ լավ է հնչում, էդպես ենք ասում, մի խանգարեք, թողեք կախենք մեր փորձված լապշան ձեր հնազանդ ականջներին։
Հա, բայց ինչո՞ւ էիք նորոգում ուրեմն էս հսկա շենքը, եթե ուսանողներին պիտի ուղարկեիք Նոր Վասյուկի»:

«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
6516:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
7814:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
240Երեկ, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
27516.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
28916.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
31516.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
33315.09.2026, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
42514.09.2026, 08:54