Նիկոլ Փաշինյանը TikTok-ում հրապարակել է իր և նախկին ՊՆ նախարարի նամակագրությունը
![]() 273 Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 00:12 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը TikTok-ի իր էջում պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ նամակագրություն է հրապարակել՝ «Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը» վերտառությամբ։ Հրապարակված տեսանյութում Արշակ Կարապետյանը ձայնային հաղորդագրությամբ Նիկոլ Փաշինյանին առողջություն է մաղթում և նշում «մեր մոտ ամեն ինչ նորմալ ա»։ Հրապարակումից պարզ է դառնում, որ այն տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը՝ 09:38-ին: «Լուրջ խոսակցություն պետք է ունենանք։ Պիտի բացատրություն տաք՝ հանրային։ Ինչ է տեղի ունեցել»,- տեսանյութում երևում են նաև վարչապետի այս հաղորդագրությունները։ Հիշեցնենք, որ Փաշինյանը հրավիրած վերջին ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է որոշել ազատել Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից․ «Եղել է գլխավոր շտաբի պետի տեղակալ, եղել են 2021 թվականի իրադարձությունները, հետո եղել է ՊՆ ղեկավար, եղել են նույն թվականի նոյեմբերի իրադարձությունները։ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Կարապետյանը ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ ու հանդարտ է, մինչդեռ իր զեկույցում այդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք և դիրքեր վերցրել։ Կարապետյանը, լինելով նախարար, կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ տեղյակ լինելով, ինձ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի»: Ավելի ուշ Արշակ Կարապետյանը հերքեց Փաշինյանի մեղադրանքները: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
