Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Անօրեն երկրի անհետացած օրենքները»․ Էդգար Ղազարյան

«Անօրեն երկրի անհետացած օրենքները»․ Էդգար Ղազարյան
212
Շաբաթ, 30 մարտի, 2024 թ., 15:18

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնից անհետացել են նախարարության իրավասության ոլորտները կարգավորող օրենքները, այդ թվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, որոնք սահմանում են «մարզի տարածք», «համայնքի տարածք» հասկացությունները, կարգավորվում են տեղական իշխանությունների իրավասությունների շրջանակները և այլն։
Փաստորեն, ըստ Գնել Սանոսյանի պատկերացումների, ՀՀ Սահմանադրությունից հետո կարևոր նշանակություն ունեցող իրավական ակտերը՝ իր հրամաններն ու որոշումներն են։ Առաջիկայում ՀՀ սահմանադրություն էլ չեղարկելուց հետո, մեր երկրում հանրային կյանքը պետք է կանոնակարգվի միայն Գնել Սանոսյանի հրովարտակներով։
Այսպես են դավաճանները մեր երկրի տարածքները հանձնում թշնամուն»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան