Ղազախստանում տարհանվել է 7000 մարդ. փակ է սահմանային անցակետը

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությունը հեղեղումների հետ կապված իրավիճակի պատճառով ուրբաթ օրվանից ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող անցակետերից մեկի աշխատանքը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Կոստանայի շրջանում հեղեղումների հետ կապված իրավիճակի պատճառով 2024 թվականի մարտի 29-ից Ժելկուար ավտոմոբիլային անցակետով ժամանակավորապես դադարեցվել է Ղազախստանի Հանրապետության պետական սահմանով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների և ապրանքների անցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ներկայում ջրի տակ են գտնվում ավելի քան 400 մասնավոր բնակելի տուն և 300 բակային տարածք Ակտոբե, Ակմոլա, Կոստանայ, Արևմտյան Ղազախստան, Հյուսիսային Ղազախստան և Պավլոդար շրջաններում։ Հանրապետության 7 մարզերի 26 բնակավայրեր մնում են առանց տրանսպորտային կապի։
Նշվում է, որ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կողմից տարհանվել է գրեթե 6 հազար մարդ, որից գրեթե 2 հազարը՝ երեխա: Ստեղծվել են ժամանակավոր տեղակայման կետեր։ Դրանցում հիմա մոտ 3 հազար քաղաքացիներ են, որոնց տները հեղեղված են։

Խոշոր հրդեհ՝ Ռոստովի պլաստիկի պահեստում
4121:36
Թուրքիայի քաղաքացի վարորդը Գյումրիում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ տուժածը հիվանդանոցում մահացել է
7020:42
Ռուսաստանը հարվածել է Ռիվնո քաղաքի ուսումնական հաստատությանը
7119:36
Խոշոր հրդեհ՝ շինանյութի պահեստում
11514:48
Հարավային Կորեայում տղամարդն առևտրի կենտրոնում 8 մարդու է դանակահարել
24712:30
«Իսրայելը Նյու Յորքից Թել Ավիվ ժամանած ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին հաղորդում է ստացել». #i24News
26811:12
ԱՄՆ Six Flags զվարճանքների այգում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ տուժել (տեսանյութ)
28210:18
Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ մարմին
176Երեկ, 20:06