«Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանն է պատանդ վերցնում»․ Աննա Մկրտչյան
![]() 212 Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 12:00 ՀՀ ԱԳՆ-ի դիմաց շարունակվում է քաղբանտարկյալների ազատության պահանջով բողոքի ակցիան: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵԽ-ից սպասումները մեծ չեն, քանի որ նրանք չեն նկատում Նիկոլ Փաշինյանի արարքնեը․ «ՀՀ քաղաքացու անվտանգությունը պետք է ապահովի ՀՀ իշխանությունը, անկախ նրանից, թե գլոբուսի որ ծայրում է գտնվում և ինչ կարգավիճակով։ ՀՀ քաղաքացիները Բաքվում պատանդառության մեջ են, շատերը խոշտանգումներով սպանվել են, իսկ իշխանությունները զրո ջանք են գործադրում նրանց վերադարձնելու կամ անվտանգության նվազագույն պայմաններ ապահովելու համար։ Նույն իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Բաքվում գտնվող գերիներն իրենց համար մեռած են կամ հանցագործներ են։ ՀՀ քաղաքացիների և աշխարհի հայերի համար մեծ չէ տարբերությունը՝ Հայաստանում են գտնվում, թե Ադրբեջանում, քանի որ այստեղ էլ Նիկոլ Փաշինյան կա, ով հավասարազոր թշնամին է հայ ժողովրդի ու մեր հայրենիքի, Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանն է պատանդառում։ Տասնյակ քաղբանտարկյալներ բանտերում են, կալանավորվել են Նիկոլի կողմից՝ ճշմարտությունն ասելու և հայրենիք ունենալու ցանկության համար»,- ասել է Մկրտչյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
