Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Կարծում եմ՝ ապրիլի 5-ի հանդիպմանը ինչ-որ բան հարթ չի գնացել»․ Արթուր Խաչատրյան

«Կարծում եմ՝ ապրիլի 5-ի հանդիպմանը ինչ-որ բան հարթ չի գնացել»․ Արթուր Խաչատրյան
242
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 14:30

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանին ԵՄ և ԱՄՆ կողմից տրամադրվելիք աջակցության մասին խոսելով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ ակնկալիքն ու արդյունքը բոլորովին այլ էր. «Դա չնչին գումար է տնտեսական բում ապահովելու համար, ինչի մասին Բրյուսել մեկնելուց առաջ խոստանում էին այս իշխանությունները։ Արդյունքը և ակնկալիքը, որ ունեին իշխանությունները, իրար հետ համատեղելի չեն։ 2021թ․ հուլիսին Եվրոպան խոստացել էր 2․6 մլրդ եվրո, Միացյալ Նահանգների արտաքին աջակցությունը դեռևս 90-ականներից 100 մլն-ից ավելի էր։ Այնպես որ, կարծում եմ, ինչ որ մի բան հարթ չի գնացել։ Կարծում եմ՝ ավելի մեծ պայմաններ են դրվել, որոնք Հայաստանը մերժել է՝ իրավիճակը գնահատելով և հասկանալով, որ դրա տակից չի կարողանա դուրս գալ։ Փաշինյանն իր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է երկու քարի արանքում։ Ռուսաստան-Արևմուտք հակասությունների ֆոնին Հայաստանը մանր անհարմարություններ է պատճառում Ռուսաստանին, հավանաբար, փորձ է արվել դրդել ավելի լուրջ գործողությունների, բայց, հույս ունեմ, իշխանութունները գիտակցում են, թե դրանք ինչով են հղի»,-ասել է Արթուր Խաչատրյանը։

Տեսանյութը՝ News.am-ի