«Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Փաշինյան
![]() 164 Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 10:48 «Այս դահլիճում տեղի ունեցող բանավեճերում բախվում են երկու տեսակետներ, որոնցից մեկը կարելի է տեղավորել պատմական Հայաստան, մյուսը իրական Հայաստան բանաձևերի ներքո»,- այսօր ԱԺ-ում, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականը ներկայացնելիս, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար և նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս։ Այս առումով, կամա թե ակամա, պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար»,- ասել է նա՝ նշելով, որ պատմական Հայաստանի տեսլականը մեզ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդ։ Իսկ իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ անվտանգությունը, ինքն իրեն տրված հարցին Փաշինյանը պատասխանել է՝ ասելով․ «Պետք է պնդեմ, որ ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ, ապա դրանք բացասական երաշխիքներ են, այսինքն ինչ-որ երաշխիքներով ինչ-որ չափով ապահովում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների երաշխիքներ գոյություն չունեն։ Հետևաբար այդ պայմաններում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումն է, որ կարող է դրական երաշխիք դառնալ. այլ տարբերակ չկա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
