Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Եթե ադրբեջանցիները հարձակվեն, «հայկական» ՀՕՊ-ը չի գործելու». Կարեն Հեքիմյան

«Եթե ադրբեջանցիները հարձակվեն, «հայկական» ՀՕՊ-ը չի գործելու». Կարեն Հեքիմյան
155
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ., 01:24

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Այժմ պատկերացնենք, որ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, ենթադրենք՝ հրթիռներ ու ԱԹՍ-ներ է արձակում:
Հայաստանի օդը «պաշտպանված է» ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից, իսկ դրանց ղեկավարումը ստանձնել է ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ընդ որում, «հայկական» ՀՕՊ-ը գործելու է միայն այն ժամանակ, «երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը»: Այսինքն, եթե ադրբեջանցիները հարձակվեն, օրինակ՝ Ոսկեպարի վրա կամ փորձեն ճեղքել «Զանգեզուրի միջանցքը», «հայկական» ՀՕՊ-ը չի գործելու, քանզի ռուսական կողմի համար վտանգ չի առաջանա, իսկ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի, ենթադրենք՝ պայմանական Պերմյակովի, կարծիքով հայկական կողմն ի վիճակի կլինի հաղթահարել սպառնալիքը: Սա լավագույն դեպքում: Իսկ վատագույնում՝ ՌԴ Հարավային օկրուգի պայմանական հրամանատար Պերմյակովը հակառակորդին նախապես կփոխանցի ՀՀ ԶՈւ-ի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները:
Ստացվում է՝ հայ-ադրբեջանական հնարավոր ռազմական բախման ժամանակ ՀՀ քաղաքացիների կյանքը կախված է լինելու բացառապես ՌԴ Հարավային օկրուգի պայմանական հրամանատար Պերմյակովի քմահաճույքից»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան