«Քննիչի մեկնաբանությամբ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է»․ Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․«Հայաստանում ընտրովի արդարադատություն է։
Վարազդատ Հարությունյանը տեղին հիշեց Իմ նախագահությամբ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, երբ ՔՊ խմբակցության քարտուղարը սպառնաց կտրել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները, ուղիղ եթերով հաստատեց՝ ասելով. «Սա ընդունեք որպես սպառնալիք, և ով կասի, որ 2018թ. հեղափոխությունը ադրբեջանաթուրքական է, իր լեզուն ու ականջները կկտրենք»։
Հիշեցնեմ, որ, չնայած իմ ջանքերին, այս դեպքով անգամ քրեական վարույթ չի նախաձեռնվում։ Քննիչը մեկնաբանել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը ընդամենը քաղաքական գնահատական է:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մերօրյա ժողովրդավարության և ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի մասին»։

Գագիկ Ղազինյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը
2110:24
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին (տեսանյութ)
3310:18
«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
4309:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
6309:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
9509:37
Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը․ «Հրապարակ»
4109:30
ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
6109:18
Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում․ «Ժողովուրդ»
7309:12