Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեր երախտիքի խոսքն ենք հայտնում մեր եզդի, ասորի, հույն, ռուս քույր-եղբայրներին». Գառնիկ Դանիելյան

«Մեր երախտիքի խոսքն ենք հայտնում մեր եզդի, ասորի, հույն, ռուս քույր-եղբայրներին». Գառնիկ Դանիելյան
181
Կիրակի, 12 մայիսի, 2024 թ., 19:42

«Մենք այսօր նորից ապացուցեցինք, որ միակամ ենք, միասին ենք և միասին կարող ենք մեր առջև դրված խնդիրները կատարել: Ուզում եմ նաև մեր շնորհակալության խոսքը հայտնել մեր ազգային փոքրամասնություններին, որոնք որ ներկա են այստեղ՝ մեր եզդի, ասորի, հույն, ռուս քույր-եղբայրներին և մյուս ազգային փոքրամասնություններին»,- հանրահավաքի բեմից ասաց ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Այսպիսով, նա պատասխանեց իշխանական կողմի այն մեղադրանքներին, թե «շարժումը ռասիստական է», քանի որ դերասանուհի Անաիս Սարդարյանն իր ելույթում, նկատի ունենալով ոչ հայրենատեր ուժերին, հորդորել էր նրանց՝ հառանալ Հայաստանից, «որ մնանք միայն հայերով»: