Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Դրա համար է, որ Ալիևը որոշեց բաց թողնել շանտաժի հերթական «չափաքանակը»». Հակոբ Բադալյան

«Դրա համար է, որ Ալիևը որոշեց բաց թողնել շանտաժի հերթական «չափաքանակը»». Հակոբ Բադալյան
249
Երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ., 03:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ֆրանսիայի ԱԳՆ կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ շարունակել սահմանազատումը, հիմնվելով ապրիլի 19-ի համաձայնությունների վրա:
Ֆրանսիայի ԱԳՆ ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի նախարարությունների միջև բանակցության նոր փուլի անցկացումը:
Նկատենք, Ֆրանսիան շարունակում է չողջունել ապրիլի 19-ը, միաժամանակ ողջունում է Ալմաթին: Դարձյալ նկատենք, որ Ալմաթիի հանդիպումը գոնե առայժմ մեկ էլ ողջունել է Մոսկվան:
Բայց, Ֆրանսիան նաեւ առաջին անգամ ԱԳՆ մակարդակով կոչ է անում շարունակել ապրիլի 19-ի պայմանավորվածության հիման վրա աշխատանքը:
Սակայն սա՝ ապրիլի 19-ից ըստ էության գրեթե մեկ ամիս անց, ամենեւին ապրիլի 19-ի մասին չէ, այլ՝ Ալմաթիի:
Ինչպես Ալմաթիի առնչությամբ գրառում էի արել Թելեգրամում, Ադրբեջանին անհանգստացնում է Հայաստանում տեղի ունեցողը: Այն առնվազն որպես նվազագույն արդյունք, ըստ իս՝, բարձրացրել է Հայաստանի դիմադրունակությունն Ալմաթիում: Թե ինչպես է կարողացել դա օգտագործել Երեւանը կոնկրետ, սա իհարկե հարց է:
Բայց, դրա համար է, որ Ալմաթիի հանդիպմանը գրեթե զուգահեռ, Ալիեւը որոշեց բաց թողնել շանտաժի հերթական «չափաքանակը»: Բայց, տեսնում է նաեւ, որ կարծես թե այն այդքան էլ չի աշխատում: Իսկ «գործի անցնելու» հնարավորությունը ներկայումս բավականին սուղ է՝ աշխարհաքաղաքական, ռեգիոնալ իմաստով իհարկե:
Ողջունելով Ալմաթիի հանդիպումը, Փարիզն, ըստ ամենայնի, ողջունում է հավասարակշռության նշմարվող հեռանկարը, ի տարբերություն այն միակողմանիության, որ արձանագրվել է ապրիլի 19-ի հայտարարությամբ: Իմիջայլոց, «աչքի պոչով» նկատենք, որ սա տեղի է ունենում Չինաստանի նախագահի այցից հետո:
Ի դեպ, որ ապրիլի 19-ը միակողմանի էր, բավականին թափանցիկ դիվանագիտական լեզվով օրերս արտահայտել էր նաեւ Ֆրանսիայի դեսպանը՝ «Ազատության» եթերում:
Եվ, դարձյալ, ի դեպ, Փարիզը ողջունել է՞ր բանակցության բեռլինյան փուլը: Անկեղծ՝ չեմ հիշում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան