Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հայփոստ»-ից հափշտակել են զինվորների հանգանակության արկղի գումարը

«Հայփոստ»-ից հափշտակել են զինվորների հանգանակության արկղի գումարը
529
Հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ., 10:00

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական շրջանի Ա. Բակունցի 4 հասցեում գործող «Հայփոստ»-ի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են, ապա մտել ներս ու կատարել գողություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը ու այնտեղից հափշտակել գումարը, ապա դիմել փախուստի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկնությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողին հայտնաբերելու ուղղությամբ: