Ռուս մասնագետներն սկսել են Հայաստանում վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը լրագրողներին այսօր ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի ու Մհեր Գրիգորյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները Հայաստանում սկսել են բնական աղետի հետևանքով վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները։
Ռուսաստանը դրա համար ֆինանսական միջոցներ է հատկացրել և նշել, որ ռուսաստանցի մասնագետները ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ, ասել է նա։
Հայաստանի երկաթուղին կառավարում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
13516:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
45813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
136013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
51312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
89011.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
138911.08.2026, 21:04