Իրանի նախագահի թեկնածուների թիվն 81 է
![]() 230 Երկուշաբթի, 03 հունիսի, 2024 թ., 22:06 Ավարտվեց Իրանի նախագահի թեկնածուների գրանցումը։ Գրանցվել է 81 մարդ, միայն այսօր՝ 43-ը։ Գրանցվածների զգալի մասը պահպանողականներ են։ Վերջին օրով գրանցվել են նաև Ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը, 2021-ի ընտրություններին մասնակցած, Նահատակների և վետերանների հիմնադրամի փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին, խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, աշխատանքի նախարար Սովլաթ Մորթազավին։ Սահմանադրության պահապանների խորհուրդը թեկնածուներին հաստատելու է 5 օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության՝ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 5 օրով։ Խորհրդի հաստատմանը, մեծ հավանականությամբ, կարժանանան [առնվազն] Ղալիբաֆը, Զաքանին, Էսմայիլին, Բազրփաշը, Նիքզադը, Ղազիզադե Հաշեմին, Ջալիլին։ Նրանց մի մասը ընտրապայքարից դուրս կգա հօգուտ այն թեկնածուի, ում շուրջ կորոշեն համախմբվել պահպանողականները։ Եթե անակնկալներ չլինեն, այդ թեկնածուն կարող է լինել Ղալիբաֆը, նշում է «Իրանն այսօր» թելեգրամյան ալիքը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
