«Ադրբեջանը հնարավորություն է ունենում խոչընդոտելու մեր հանրապետություն կապույտ վառելիքի արտահանումը». Վահե Դավթյան

Մենք չունենք էներգետիկ անվտանգություն, Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթի ժամանակ ասաց Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը: «Խնդիրը թե ինստիտուցինոլ, թե դոկտրինալ, թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական ու սոցիալհոգեբանական տիրույթներում է: Սկսենք ամենաառանցքային խնդրից, այն գործընթացները, որ այսօր տեղի են ունենում մեր հյուսիսարևելյան սահմանին, լրջագույն խնդիրներ են ստեղծում մեր գազատրասնպորտային համակարգի համար: Այն մայրուղային գազամուղը, որով ՀՀ-ն Վրաստանի տարածքով բնական գազ է ներկրում ՌԴ-ից, հայտնվում է լրջագույն հարվածի տակ: Մի մասը հայտնվում է թշնամու վերահսկողության ներքո: Արդեն այսօր հայտնի է, որ քննարկվում են մինչև 15 կմ երկարությամբ գազամուղի լոգիստիկան տեղափոխելու շուրջ հարցերը, ինչը լուրջ ծախսեր է առաջացնում: Բացի այդ, ձևավորվում է մի իրավիճակ, որով Ադրբեջանը ցանկացած պահի հնարավորություն է ունենում խոչընդոտելու մեր հանրապետություն կապույտ վառելիքի արտահանումը»,- փաստեց մասնագետը՝ հավելելով՝ խնդիրն էլ ավելի է խորանալու, եթե նույն, իբրև թե, սահմանագծումն ու սահմանազատումը տեղի ունենա մեր հարավային սահմաններին:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29419.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
159416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
128815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75912.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202410.11.2026, 19:37