Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Օսկանյանի գլխավորած հանձնախումբը Եվրոպայում կքննարկի արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը. «Ժողովուրդ»

Օսկանյանի գլխավորած հանձնախումբը Եվրոպայում կքննարկի արցախցիների՝ Արցախ վերադարձի հարցը. «Ժողովուրդ»
152
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2024 թ., 09:00

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը օրերս կրկին մեկնել է Եվրոպա՝ արտագնա հանդիպումների:

Օրակարգը նույնն է՝ արցախցիների՝ Արցախ վերադարձի համար միջազգային երաշխիքներ ստանալը:
Հանձնաժողովի կազմում ներգրավված են նաև ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հանրապետական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը: Արտագնա հանդիպումներից հետո Վարդան Օսկանյանը կրկին կհանդիպի Արցախի կառավարության անդամների և պատգամավորների հետ:

Մանրամասները՝ թերթի համարում: